Be My Nanny-ի մասին
Մենք ապահովում ենք բարձրակարգ և վստահելի մանկական խնամքի ծառայություն՝ համադրելով որակ, անվտանգություն և մասնագիտական պատասխանատվություն։
Մեր նպատակը ընտանիքների և երեխաների համար կայուն, վերահսկվող և վստահելի խնամքի միջավայր ստեղծելն է։

Be My Nanny-ն Հայաստանում դայակների ծառայության առաջին բջջային հավելվածը
Մենք ծնողների համար դայակ գտնելու և ընտրելու գործընթացը դարձրել ենք սահուն, արագ և հարմարավետ։

Be My Nanny հավելվածում հասանելի են վերապատրաստված և վստահելի դայակներ՝ ամբողջական և տեղեկատվական պրոֆիլներով, որպեսզի դուք կարողանաք արագ գտնել ձեր ընտանիքին համապատասխան դայակ՝ թե՛ բնակարանում երեխայի խնամքի, թե՛ միջոցառումների ընթացքում կարճաժամկետ ծառայությունների համար։

Մեր մոտեցումը`

  • Դայակների մանրակրկիտ ընտրության և բազմափուլ գնահատման գործընթաց
  • Մասնագիտական պատրաստվածություն և պարտադիր վերապատրաստումներ
  • Անվտանգության և էթիկայի բարձր ստանդարտներ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին
  • Մեր մասին
    2023 թվականից մենք ստեղծում և զարգացնում ենք դայակների ծառայության հուսալի հարթակ, որի նպատակն է օգնել ընտանիքներին գտնել վստահելի դայակներ` ապահովելով երեխաների որակյալ ու անվտանգ խնամք:
  • Անհատական մոտեցում
    Be My Nanny-ում երեխաների խնամքի յուրաքանչյուր լուծում մշակվում է անհատական մոտեցմամբ՝ հարմարեցված ձեր երեխայի նախասիրություններին և ձեր պահանջներին։
    Համագործակցության ողջ ընթացքում ընտանիքները ստանում են մասնագիտական խորհրդատվություն և շարունակական աջակցություն։
  • Դայակների թեկնածուների լայն ընտրություն
    BeMyNanny-ի միջոցով հասանելի է պրոֆեսիոնալ և վստահելի դայակների լայն ընտրություն՝ ամբողջ Հայաստանի տարածքում:
  • Երեխայի անվտանգության առաջնահերթություն
    Երեխայի անվտանգությունը և բարեկեցությունը մեր աշխատանքի հիմքում են․ մեր աշխատանքում յուրաքանչյուր քայլ ուղղված է ընտանիքների և դայակների միջև երկարաժամկետ վստահություն ձևավորելուն:
Գտեք Ձեր դայակին Be My Nanny-ի միջոցով

Մուտք գործեք հավելված

Դայակ որոնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելված։
Նշեք Ձեր կարիքները
Հավելվածում առկա ֆիլտրերի միջոցով ծնողը նշում է՝

* երբ է անհրաժեշտ ծառայությունը
* որտեղ է այն մատուցվելու
* ինչ հատկանիշներ պետք է ունենա դայակը
Ընտրեք դայակին
Ծնողը, իր նախընտրություններին համապատասխան, ընտրում է դայակին և լրացնում է ծառայության հայտ։
Դայակի հաստատում
Դայակը դիտարկում է ստացված հայտը և հաստատում այն։
Անվտանգ վճարում
Դայակի հայտը հաստատվելուց հետո ծնողը կատարում է վճարումը հավելվածի միջոցով։
Սկսեք օգտվել դայակի ծառայությունից
Վճարման հաստատումից հետո հայտը ակտիվանում է, և սկսվում է ծառայության մատուցման գործընթացը։
Ճկուն գնային քաղաքականություն

1 երեխայի դեպքում դայակի ծառայությունը՝

20,000 դրամ
Մինչև 3 ժամ
25,000 դրամ
4-5 ժամ
30,000 դրամ
6-7 ժամ
40,000 դրամ
8-10 ժամ

1-ից ավել երեխաների դեպքում գործում են փաթեթներ:

Ինչու՞ են ծնողները վստահում մեզ
Դայակների ընտրության փուլեր
Յուրաքանչյուր դայակի թեկնածու անցնում է անհատական հարցազրույցներ HR մասնագետների և հոգեբանի կողմից, ինչպես նաև հոգեբանի կողմից հատուկ մշակված հոգեբանական թեստավորում։
Կարճաժամկետ և միջոցառումների խնամք
Be My Nanny-ի միջոցով կարող եք գտնել դայակ՝ թե՛ տնային պայմաններում երեխայի խնամքի, թե՛ միջոցառումների ընթացքում կարճաժամկետ ծառայություններ մատուցելու համար։
Հաճախորդի կարծիք
Մենք մեծ կարևորություն ենք տալիս նախկին գործատուների կարծիքներին և հետադարձ կապին՝ ապահովելով ծառայությունների կայուն բարձր որակն ու մշտական բարելավումը։
Հաճախորդները
մեր մասին
"Շատ գոհ եմ, Ընկերության մասին լսել եմ ընկերներիցս։"

Նատալի
"Շատ շնորհակալ եմ Սիրանուշին պրոֆեսիոնալ մոտեցման համար, տղաս իրեն շատ սիրեց"

Լուսինե
"Ավելի իդեալական չէր էլ կարող լինել։ Շատ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար☺️"

Մետաքսյա
"Շնորհակալ եմ հատուկ մեր պահանջներին համապատասխան դայակի խորհոորդ տալու համար,Սիրանուշը անչափ ուշադիր,հոգատար և անսահման համբերատար էր իմ տղայի նկատմամբ։"

Անուշ
"Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց ամեն բանընթացել է հարթ, առանց որևէ խնդրի:Բալիկս սիրել էր տիկին Քրիստինեին: Թերություններ չեն եղել։"

Մելինե
"Արագ և որակով արդյունք"

Գայանե
"Գերտպավորված եմ , շատ դժվարանում էի դայակի ընտրության հարցում, բայց  լսելով լավ կարծիքներ առաջարկված ծառայությունների վերաբերյալ , ընտրեցի հենց այս կազմակերպությունը, ու քանի որ հիացած եմ Մարիամի և Հասմիկի կատարած աշխատանքով միանշանակ համագործակցությունս կլինի շարունակական: Պունկտուալ մոտեցում , արագ արձագանք ադմինսիտրացիայի աշխատակիցների կողմից , երաշխավորված անվտանգություն: Անհատապես ուզում եմ իմ խորին երախտագիտությունս հայտնեմ մեզ այցելած դայակներին` Հասմիկին և Մարիամին, իրենց հոգատար , բարեխիղճ և սիրալիր վերաբերմունքի և մոտեցման համար, անկեղծ հիացած եմ , մեր բալիկները շատ սիրեցին իրենց: Շատ ուշադիր, անսահման հոգատար կիրթ և գրագետ մասնագետներ:"

Աննա
"Շատ գոհ եմ մատուցված ծառայությունից: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Աղջիկս շատ էր հավանել Սիրանուշին, միասին հիանալի ժամանակ անցկացրին, իսկ մայրիկն էլ շատ հանգիստ էր😊 Միանշանակ խորհուրդ եմ տալիս բոլոր մայրիկներին: Հատուկ շնորհակալություն Սիրանուշին հոգատար, ջերմ, բարի վերաբերմունքի համար:"

Լիլիթ
Ներբեռնեք BeMyNanny հավելվածը
հավելվածը Ձեզ հնարավորություն է տալիս արագ և անվտանգ գտնել վստահելի դայակ Ձեր երեխայի համար։
AppStore
Google Play
Կապ մեզ հետ
Հեռախոս: +374 99 190107
Էլ. փոստ: info@bemynanny.am